Հասարակություն

Հաստատվել է Գյումրիի բյուջեն

Հաստատվել է Գյումրիի բյուջեն

Հունվարի 23-ին, տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը, որի ժամանակ հաստատվել է քաղաքի 2024թ. բյուջեն, ինչպես նաև զարգացման ծրագիրը։

«Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ»,- հայտնում են քաղաքապետարանից։

2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու հարցին ևս Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական