Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։
Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք։
«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,- հայտնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
ՀՀ ՊՆ-ից էլ Radar Armenia-ին հայտնեցին. «Զինված ուժերի ինքնաթիռները իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»։