ԱԺ-ում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ֆիլմ միացվեց։ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այն գերմանացիներն են պատրաստել։
Տեսանյութում նաև մերկ մարդիկ կային, ինչին ներկաները ծիծաղով արձագանքեցին. «Մի քիչ ապոկալիպտիկ ստացվեց»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ տեսանյութն այն մասին էր, թե ինչ կլիներ կյանքն՝ առանց ՄԿՈւ ոլորտի։