Ջերմուկ համայնքում առատ ձյուն է տեղացել և կոմունալ սպասարկման բաժնի կողմից իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ։
«Ամբողջ գիշեր տեղացող ձյունը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում, չնայած կոմունալ սպասարկման բաժնի կողմից իրականացվող աշխատանքի։ Մաքրման աշխատանքները չեն դադարել երեկվանից և շարունակվում են նաև այս պահին. անգամ ուշ երեկոյան և այսօր՝ վաղ առավոտվանից շարունակվում են»,- այս մասին ասվում է համայնքի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել են նաև աշխատանքներից տեսանյութ և լուսանկարներ։