Հասարակություն

Նոր Գեղիում տնակ է այրվել

Նոր Գեղիում տնակ է այրվել

Հունվարի 22-ին, ժամը 21։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Արմեն Ավետիսյան փողոցում այրվում է տնակ. տուժածներ չկան:

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է տնակ և կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել՝ հունվարի 23-ին ժամը 00:30-ին։ Այրվել են տնակը՝ գույքով (մոտ 30 քմ), հարակից շինության ծածկի փայտե կառուցատարրերը և մոտ 60 հակ անասնակեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական