Հասարակություն

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գառնիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։  

Մասնավորապես՝
- խոհանոցի առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, եղել են մասնիկների թափվելու հնարավորություն,
- ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարաններով։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական