ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը:
2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը։