Առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու համար կալանավորվել է Նորատուսի 4 բնակիչ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հաղորդվել էր, որ 4 նորատուսցու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանց մեղադրանք առաջադրվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք, հակառակ սիգի որսի արգելքի մասին պարեկների ու ազգային պարկի աշխակիցների զգուշացումների, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել, նախապես իրենց հետ վերցրած ջրով և դյուրավառ հեղուկներով լի շշերը, փայտերը, երկաթյա առարկաները, մուրճերը նետել են նավի վրա գտնվողների վրա։