Հասարակություն

Մեկնարկել է Ազդարարման համակարգի մեկամյա արշավը

Մեկնարկել է Ազդարարման համակարգի մեկամյա արշավը

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, մեկնարկել է Ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման մեկամյա արշավ:

Արշավի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ՝ ոլորտային քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ: Մասնավորապես, իրականացվելիք գործողությունները ներառելու են ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ մարզային և համայնքային մարմինների, կրթական համակարգի համար, ազդարարման համակարգի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակների նկարահանում, տեղեկատվության տեղադրում պետական մարմինների պաշտոնական կայքերում և այլն:

Վերոգրյալի համատեքստում և ԱՄՆ ՄԶԳ հետ սերտ համագործակցության արդյունքում հայտարարվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպության ներգրավման մրցույթ, որի արդյունքում նպատակ է հետապնդվում նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել իրազեկվածությունը նրանց կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. փետրվարի 11-ն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական