Հասարակություն

Երևանում նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Երևանում նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Հունվարի 19-ին Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնել են, որ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում կառուցվող նորակառույց շենքում շինարարական աշխատանքեր կատարելիս տղամարդը բարձրությունից, ըստ նախնական տեղեկությունների՝ նախավերջին կամ վերջին հարկից, անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։ Տեղում պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի 69-ամյա Սարգիս Թ․-ն է։

Դեպքի փաստով «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական