Լոռու մարզպետ կնշանակվի Արամ Ղազարյանը. որոշման նախագիծն ընգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Ղազարյանը տևական ժամանակ աշխատել է ոստիկանական համակարգում՝ զբաղեցնելով Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզային վարչությունների պետերի պաշտոնը։
2023 թվականի հունիսից նա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։