ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Մարտունու բուժկենտրոնի շուրջ աղմուկին՝ մանրամասնելով, թե ինչու բացումից հետո այն դեռևս չի գործում․ «Հիվանդանոցը բացվել է, և դրանից հետո ժամանակ է պետք, որ նախկին հիվանդանոցն իր ողջ աշխատակազմով, գույքով, սարքավորումներով տեղափոխվի նոր տարածք»,- ասել է նա։
Ավանեսյանը հերքել է լուրերը, թե ինքն է շտապեցրել հիվանդանոցի բացումը. «Բժշկական կենտրոնների շենքերի բացվելուց հետո այլ գործընթաց է սկսվում՝ տեղափոխման կամ նոր բժշկական կենտրոնի հիմնադրման, որը իրենից ենթադրում է պրոցես։ Այդ պրոցեսի ընթացքում էլ առաջանում են որոշակի լրացումների, փոփոխությունների և որակի նկատմամբ ճշտողական աշխատանքներ»։
Նա նշել է, թե հիվանդանոցի բացման ժամանակ վարչապետի մոտ իր նշած ժամկետներից ավելի երկար են տևել տեղափոխման աշխատանքները. «Բայց մեզ համար ավելի կարևոր են արդյունքները»։