Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման հնարավորությանը՝ նշելով, որ այս պահին խնդրահարույց իրավիճակ չկա։
Անդրադառնալով գրիպի տարբեր շտամների տարածմանը՝ նախարարը մանրամասնել է, որ անցած շաբաթվա ցուցանիշները մի փոքր ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը․
«Ուսումնասիրություն ենք իրականացնում և կառավարման մասով գործարկում տարբեր միջոցառումներ: Գրիպի դեմ պատվաստանյութը սեպտեմբերից առկա է Հայաստանում»,- հավելել է նա։