«Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%–ը կնվիրաբերվի Հայաստանին. դրանց կառավարման լիազորությունը կվերապահվի էկոնոմիկայի նախարարությանը։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշման նախագծին, ասել է, որ իրենք անընդհատ առնչվել են Ամուլսարի հետ կապված խնդիրներին, եղել են բազմաթիվ մտահոգություններ, որոնց էլ հետամուտ են եղել. «Երբ բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը։ Ողջունելի է նաև, որ ներդրողներն իրենք են ցանկացել, որ ժողովուրդը, ի դեմս կառավարության, մասնակցություն և բաժնեմաս ունենա նախագծի մեջ, և, տվյալ դեպքում, բաժնետոմսերի 12,5%–ը պետք է անցնի կառավարությանը՝ Հայաստանի ժողովրդին»,- ասել է նա։
Վարչապետը նաև ասել է, որ ազդակիր համայնքներին ամեն տարի կվճարվի 7 մլն դոլար։