ՀՀ վարչապետի որոշմամբ, Երվանդ Էլիբեկյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը՝ Երվանդ Էլիբեկյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել էր Էլիբեկյանի պաշտոնանկությանը՝ ասելով, թե նա աշխատանքից ազատվել է կապիտալ շինարարությունների ընթացքի կառավարման ու իր առջև դրված պահանջների կատարման հետ կապված. «Ես ներկայացրել եմ իմ պահանջներն ու դրա հետ կապված փաստարկներ եմ ներկայացրել, և նա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ համաձայն լինելով, որ չի կատարվել աշխատանքն ըստ իմ պահանջի»։