Հասարակություն

Քննարկվել է նաև հայ և վրաց երիտասարդների միջև ֆորումների և ճամբարների անցկացման հնարավորությունը

Քննարկվել է նաև հայ և վրաց երիտասարդների միջև ֆորումների և ճամբարների անցկացման հնարավորությունը

Հունվարի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի ղեկավար Գիվի Միքանաձեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա արդյունավետ համագործակցությանը և այն առավել ակտիվացնելու նպատակով երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների կողմից հնարավոր քայլերի իրականացմանը։

Քննարկվել է նաև հայ և վրաց երիտասարդների միջև կապերի սերտացման նպատակով համատեղ երիտասարդական ֆորումների և ճամբարների անցկացման հնարավորությունը։
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական