Հասարակություն

Անցած տարում Սյունիքում կառուցվել է 68 կմ ճանապարհ

Սյունիքի մարզում 2023թ․ ավարտվել են ընդհանուր 31.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով և 68.1 կմ երկարությամբ ճանապարհաշինարարական հետևյալ ծրագրերը՝

  • Մ-17, Մ-2-Կապան–Ծավ–2-Մ-2 միջպետական նշանակության Կապան– Ճակատեն  հատվածի շրջանցիկ ավտոճանապարհի կառուցում (ընդհանուր երկարությունը՝ 7.8 կմ, բյուջեն՝ 1.4 մլրդ դրամ)
  • Լծեն-Շամբ ավտոճանապարհի վերակառուցում (ընդհանուր երկարությունը՝ 6,2 կմ, բյուջե՝ 1.7 մլրդ դրամ)
  • Շամբ-Նորավան 2կմ հատվածի նորոգմա աշխատանքներ (ընդհանուր երկարությունը՝ 2 կմ, բյուջե 1.3 մլրդ դրամ)
  • Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցում (ընդհանուր երկարությունը՝ 13 կմ, բյուջե՝ 3 մլրդ դրամ)
  • 8-93-Լծեն–Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի կառուցում (ընդհանուր երկարությունը՝ 19.5 կմ, բյուջե՝ 7.9 մլրդ դրամ)
  • Մ-12-Կոռնիձոր – ԼՂ սահման ավտոճանապարհի կառուցում (նդհանուր երկարությունը՝ 11կմ, բյուջե՝  8.4 մլրդ դրամ)
  • Հ-46 (Քաշունի գյուղի մայրուղուց) – Բարձրավան ավտոճանապարհի կառուցում (ընդհանուր երկարությունը՝ 8.6 կմ, բյուջե՝ 7.4 մլրդ դրամ)

2023թ․ սկսված ու 2024-ին ընթացքի մեջ գտվող ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 12 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր երկարությունը՝ 37.6 կմ 

  • Որոտան - Խոտ ավտոճանապարհի կառուցում (ընդհանուր երկարությունը՝ 13 կմ, բյուջե՝ 4.2 մլրդ ՀՀ դրամ, ավարտը՝ 2024թ)
  • Մ-2 Վերին Խոտանան շրջանցիկ ավտոճանապարհի կառուցում (ընդհանուր երկարությունը՝ 11 կմ, բյուջե՝ 3.2 մլրդ դրամ, ավարտը՝ 2024թ.)
  • Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի Սյունիք գյուղի մայրուղուց մինչև Վահանավանք որոշ հատվածների հիմնանորոգում (ընդհանուր երկարությունը՝ 13.6 կմ, բյուջե՝ 4.6 մլրդ դրամ, ավարտը՝ 2024թ.)