Հասարակություն

Սյունիքի մարզում արգելափակումից դուրս է բերվել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սյունիքի մարզում արգելափակումից դուրս է բերվել  32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին փրկարարներն արտակարգ ռեժիմով շարունակում են օգնություն ցուցաբերել տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով արգելափակման, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին։

Հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա, համապատասխան օգնություն ցուցաբերել մոտ 210 քաղաքացու։

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ տեղում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական