Հասարակություն

Պատվավոր կոչումները կչեղարկվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Պատվավոր կոչումները կչեղարկվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Կողմ քվեարկեց 64, դեմ՝ 31 պատգամավոր։

Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումներ: Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները: Նախագծով, թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական