Հասարակություն

ԱԺ նախագահը նոր մամուլի քարտուղար ունի

ԱԺ նախագահը նոր մամուլի քարտուղար ունի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր մամուլի քարտուղար ունի. այդ պաշտոնում նշանակվել է Նելլի Ղուլյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ն.Ղուլյանի 2024 թվականի հունվարի 15-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի հունվարի 15-ից Նելլի Ղուլյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար»,- ասված է կարգադրության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Ծովինար Խաչատրյանն ազատվել էր ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական