ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17 հազար ինքնաձիգ․
«Օպերատիվ տեղեկություններ կան ԼՂ-ից Հայաստան մուտք գործած զենք-զինամթերքի մասին։ Ի դեպ, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար անհետացած ինքնաձիգ կա։ Իրոք, սա մտահոգիչ է մեզ համար»,- ասել է նախարարը։
Վահե Ղազարյանն ասել է, որ այդ զենքի հայտնաբերումը իրավապահների խնդիրն է։
Նախարարը նաև նշել է, թե ավելացել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ցուցանիշը։