Հասարակություն

«Գոյ» թատրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում

«Գոյ» թատրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում

ԿԳՄՍ նախարարության մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել «Գոյ» թատրոնի աշխատակիցները։ Նրանք դժգոհում են «Գոյ» թատրոնի՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միավորման որոշմումից։

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե «Գոյ»-ի անձնակազամը հավաքվել է  և պահանջում է «իրենց տունը չքանդել». «Պահանջում ենք մեր աշխատելու իրավունքը մեր ձեռքից չխլել, ազատությունը չխլել, մեզ, իրենց ասած, լավությունը չանել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական