Հասարակություն

Ոստիկանության մարզային վարչությունները կվերացվեն. ՆԳ նախարար

Ոստիկանության մարզային վարչությունները կվերացվեն. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, թե կառուցվածքային վերափոխման շրջանակներում Հայաստանում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 ուղղություններով։ Ըստ նրա, լինելու է քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանական գվարդիա և համայնքային ոստիկանություն։

«Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ»,- ասել է Ղազարյանը։ 

Նախարարի խոսքով, քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով բաց մրցույթն արդեն հայտարարված է, և դրան կարող են դիմել նաև քաղաքացիներ։

«Հատկանշական է, որ աշխատանքի գրավչությունն ապահովելու նպատակով ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ներդրվել է ատեստացիոն համակարգ, որի արդյունքներով ծառայողները կարող են կրկնապատկել իրենց դրամական ապահովումը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական