Հասարակություն

Սևանում սիգի քանակը նվազել է

Սևանում սիգի քանակը նվազել է

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Սևանում սիգի քանակին։ 2022թ. գիտությունների ազգային ակադեմիայի  գնահատմամբ՝ Սևանում 4700 տոննայի չափ սիգ տեսակի ձուկ է եղել, իսկ 2023թ. այդ թիվը նվազել է՝ հասնելով 3950-ի։ 

Ըստ նախարարի՝ ձկնորսներն ուզում են այնքան բռնեն ձուկ, որքան ուզում են, և բռնեն այն ժամանակ, երբ ուզում են, անգամ, եթե դա կենդանական աշխարհի զարգացման տրամաբանությանն ուղիղ հարված է հասցնում․ «Ձկնորսների հետ հանդիպել եմ, մի քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ քննարկենք, գտնել բանաձևը, որ ձկնորսության գործընթացը բերենք օրինական դաշտ, ապօրինությունների շղթան ի վերջո փակվի»,-նշել է նա։ 

Ըստ նրա, պետությունը դեկտեմբերին՝ ձվադրման փուլում, ձկնորսներին արգելեց ձուկ բռնել, քանի որ այն մեծ ազդեցություն կունենա սիգի բնական վերարտադրման վրա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական