Հասարակություն

Ապօրինի 8 հորի շահագործում կասեցվել է. ԲԸՏՄ

Ապօրինի 8 հորի շահագործում կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ 

Չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։ Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.630.000դր.: Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը, ընդհանուր` 3.821.940դր.։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական