Հասարակություն

«Մի օր եկել ենք, մի օր գնալու ենք». Վահե Ղազարյանը՝ տեղակալի հետ հարաբերությունների մասին

«Մի օր եկել ենք, մի օր գնալու ենք». Վահե Ղազարյանը՝ տեղակալի հետ հարաբերությունների մասին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հերքել է լուրերը, թե փոխնախարար Արփինե Սարգսյանն «աչք է դրել» իր պաշտոնի վրա․

«Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր տեղակալների հետ, առանձնապես ջերմ և աշխատանքային հարաբերությունների մեջ եմ տիկին Սարգսյանի հետ։ Մի բան էլ. ոչ մեկիս համար սա հավերժ չէ։ Մի օր եկել ենք, մի օր գնալու ենք»,- ասել է նա։ 

Արփինե Սարգսյանն էլ հավելել է, թե նմանատիպ խոսակցություններն ուղղակի բամբասանքներ են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ըստ Սարգսյանի՝ ինքը ոչ մի հովանավոր չունի․ իր «միակ հովանավորը Հայաստանն է»՝ հաշվի առնելով իր քաղաքացիությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական