Հասարակություն

Պորտուգալական կողմի հետ քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման հարցեր

Պորտուգալական կողմի հետ քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Պորտուգալիայում կայացած Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին, երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավոր շրջանակները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Պորտուգալիայի թվայնացման, քրեակատարողական ոլորտի առաջադեմ փորձին:

Քննարկվել են նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները:
Երկու երկրների արդարադատության նախարարները մտքեր են փոխանակել նաև արդարադատության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը արդարադատության ոլորտում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական