Հասարակություն

«Ոստիկանը քաղաքավարի մոտեցել է». ՆԳ նախարարը՝ Շահրամանյանի շարասյունը կանգնեցնելու մասին

«Ոստիկանը քաղաքավարի մոտեցել է». ՆԳ նախարարը՝ Շահրամանյանի շարասյունը կանգնեցնելու մասին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է Երևանում ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյունը կանգնեցնելու միջադեպին․ «Պարեկային ծառայողը զգուշացրել է, որ շարասյունով երթևեկելու իրավունք չկա։ Եվ ես, օգտվելով առիթից, մեր քաղաքացիներին հիշեցնում եմ՝ շարասյունով երթևեկելու իրավունք չկա։ Իրավունք ունեն երթևեկել այն պաշտոնատար անձինք, որոնց համար նախատեսված է շարասյուն ունենալ»,- ասել է նա։

Ըստ Ղազարյանի՝ պարեկային ոստիկանը քաղաքավարի մոտեցել և նախազգուշացրել է. «Ավելորդ բան, ինձ թվում է, պարեկային ծառայողը թույլ չի տվել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական