ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քր․ օրենսգրքի 297-րդ հ․ 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ)։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` 18:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում` նախագայությամբ դատավոր՝ Գագիկ Պողոսյանի»,- հայտնել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի երեկոյան Արամուսի ռեստորաններից մեկում վեճ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ։ Radar Armenia-ի տեղեկություններով` միջադեպին մասնակցություն է ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։