Հասարակություն

Բքի պատճառով կորել է կապը զինծառայողի հետ. ՀՀ ՊՆ

Բքի պատճառով կորել է կապը զինծառայողի հետ. ՀՀ ՊՆ

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական