Հասարակություն

Բժշկին 3 հոգով են ծեծի ենթարկել. նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ

Բժշկին 3 հոգով են ծեծի ենթարկել. նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ ծեծի է ենթարկվել  Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն»  ՓԲԸ բժիշկը

«Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական  շրջանի 41 ամյա  բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ 

Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել  «Տրամադոլ»  դեղամիջոց,  բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը' նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։ 

Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ' նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն,  կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ 

Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։ 

Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական