Հասարակություն

Ռեստորանում կրակոցների գործով բերման է ենթարկվել ԳՇ պետի նախկին տեղակալը

Ռեստորանում կրակոցների գործով բերման է ենթարկվել ԳՇ պետի նախկին տեղակալը

Արամուսի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների գործով բերման է ենթարկվել ԳՇ պետի նախկին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։

Կատարվածի վերաբերյալ մանրամասների համար Radar Armenia-ն դիմեց ՀՀ ՆԳ ոստիկանություն, որտեղից հայտնեցին. «Հունվարի 11-ին ժամը 23.00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղի կռիվ է։ ժամը 23.39-ին «Աբովյան» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։ Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

ՀՀ քննչական կոմիտեից էլ մանրամասնեցին. «Ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ն մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Կատարվում է նախաքննություն։

Կա տուժած անձ։ Այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ նախաքննության շահերից ելնելով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական