Հասարակություն

ԼՂ պայթյունից տուժած մեկ անձ դեռ ծանր վիճակում է. Ավանեսյան

ԼՂ պայթյունից տուժած մեկ անձ դեռ ծանր վիճակում է. Ավանեսյան

Այս պահին ունենք մեկ պացիենտ, որ գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնում, ծանր վիճակում, մնացած բոլորն արդեն դուրս են գրվել և շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն՝ ամբուլատոր պայմաններում,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակին։ 

Նախարարի խոսքով, արտերկրում բուժման մեկնած քաղաքացիներն արդեն ետ են վերադառնում. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ բավական լավ արդյունքներ ունենք, և շարունակելու են իրենց բուժումն այստեղի մասնագիտացված կենտրոններում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական