Հասարակություն

ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են աղ-ավազով մշակման աշխատանքներ

ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են աղ-ավազով մշակման աշխատանքներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Վայքի, Մարտունիի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Գավառի, Աշոցքի, Ճամբարակի, Թումանյանի, Թալինի, Տաշիրի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական