ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանն անդրադարձել է ԵԱՏՄ ընդհանուր միջոցներից մաքսատուրքի գծով Հայաստանի ստացած գումարներին։
Նրա խոսքով, Հայաստանից գանձվող մաքսատուրքերը փոխանցվում են ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, և այնտեղից Հայաստանի համամասնությանը համապատասխան, որը 1,22 տոկոս է, փոխանցվում է պետական բյուջե. «Այս առումով ցուցնաիշները հետևյալն են. 2023-ի ընթացքում ՀՀ կողմից գանձվել և ԵԱՏՄ ընդհանուր բյուջե փոխանցվել է շուրջ 187,5 մլրդ դրամ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ից ստացել է շուրջ 73 մլրդ դրամ, այսինքն 114 մլրդ դրամով պակաս»,-նշել է նա։