Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։ Նիստին նրան ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խուդաթյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ իր աշխատանքը հարազատ մարզում կիրականացնի «մեծ պատասխանատվությամբ»։
Հիշեցնենք՝ հունվարի 5-ին Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից։