Հասարակություն

«2019թ. սկսած ավելի մեծ թվով քաղաքացիներ են սկսել խուսափել զինծառայությունից». պատգամավոր

«2019թ. սկսած ավելի մեծ թվով քաղաքացիներ են սկսել խուսափել զինծառայությունից». պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե 2019թ. սկսած ավելի մեծ թվով քաղաքացիներ են սկսել խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, և աճել է այդ հիմքով հետախուզվողների թիվը։

Նրա խոսքով՝ 5 տարի Հայաստանում չի գործել օրենքը, որը հնարավորություն է տալիս պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած քաղաքացիներին պետբյուջե որոշակի գումար վճարելու դեպքում ազատվել քրեական պատասխանատվությունից․

«Այս օրենքը լինի, թե չլինի, խուսափողների թիվը չի պակասել, հակառակը, շարունակել է աճել։ Հետևաբար, այս օրենքը չի կարող լրացուցիչ խթան հանդիսանալ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական