Հասարակություն

2023թ. ընթացքում գույքագրվել է 601 կմ ավտոճանապարհ

2023թ. ընթացքում գույքագրվել է 601 կմ ավտոճանապարհ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի կողմից 2023 թվականի ընթացքում գույքագրվել և տեսաձայնագրվել են 601.1կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներ։ Այդ թվում՝ չափագրվել են 102.2կմ միջպետական նշանակության, 194.4կմ հանրապետական նշանակության և 304.5կմ մարզային (տեղական) նշանակության 62 ճանապարհահատվածներ։

Դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալները վերլուծվել և ամփոփվել են Ճանապարհային դեպարտամենտի մասնագետների կողմից։ Այդ տվյալներն օգտագործվում են մի շարք նպատակներով, մասնավորապես՝ ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների‚ երթևեկության անվտանգության միջոցառումների և այլնի համար։ Գույքագրման արդյունքները հանդիսանում են նաև տնտեսագիտական վերլուծական ծրագրի մուտքային տվյալներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական