Հասարակություն

«Օնլայն ռեժիմով տեղեկություն կունենանք կատարված խաղադրույքի, ստացված շահումի մասին». ՊԵԿ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Օնլայն ռեժիմով տեղեկություն կունենանք կատարված խաղադրույքի, ստացված շահումի մասին». ՊԵԿ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։

Նախագծերն, ըստ նրա, երկու մեծ նպատակ ունեն՝ թափանցիկության ապահովում, այն է՝ խաղային գործունեության ոլորտում ընկերությունների շրջանառության նկատմամբ առցանց հսկողություն, և պատասխանատու խաղի կանոնների ներդրում։

Ըստ Բադասյանի՝ պետք է սերտիֆիկացում անցնեն խաղադրույք կատարող բոլոր հարթակները. «Մոնիտորինգային կենտրոնում մենք տեղեկություն կունենանք կատարված խաղադրույքի, ստացված շահումի և մնացած տեղեկատվության մասին»։ 

Բադասյանը հայտնել է, որ հաջորդ կարգավորմամբ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը ՀՀ տարածքում։

Սահմանվում է նաև, որ խաղադրույքների 90%–ը պետք է տարբեր շահումների տեսքով վերադարձվի մարդկանց։

Ըստ նրա՝ նաև կհստակեցվի, թե ով չի կարող մասնակցել մոլեխաղերին․ «21 տարին չլրացած անձինք, պետբյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները, ընտանիքների անապահովության հիմքով իրականացվող ծրագրերի շահառուները և այլն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական