Հասարակություն

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու տուգանքները կզեղչվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու տուգանքները կզեղչվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կառավարության նիստում ներկայացրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70%–ը, մյուս մասը կհամարվի վճարված։ 

Տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում քաղաքացու տուգանքը սահմանված գումարի չափից 20%–ով պակաս կլինի։

Միաժամանակ, եթե տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքեր կան, առաջարկվում է՝ քաղաքացին օրենքի ընդունման պահից իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%–ը վճարելու դեպքում պարտքը զրոյացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում է գրանցվում ու ասում է, որ իր տուգանքներն ուղարկեն էլեկտրոնային հասցեով, տուգանվածից 20% զեղչ կստանա բոլոր դեպքերում։

«Այսինքն, 500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար քաղաքացին պետք է վճարի 250 հազար դրամ ու 6000 դրամ (կատարողական ծախս)»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական