Հասարակություն

«4 տարի առաջ ասացի՝ սարսափելի օրենք է». Աղազարյանը՝ փոխնախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«4 տարի առաջ ասացի՝ սարսափելի օրենք է». Աղազարյանը՝ փոխնախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«4 տարի առաջ այստեղ՝ դեռ չվերանորոգված մեր սենյակում, ասացի, որ սա սարսափելի օրենք է, և մեկ օր շուտ պետք է դրանից ձերբազատվել»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով եկամտահարկից հիփոթեքային վարկերի մարմանն ուղղելու ծրագրին։ 

Նա հիշեցրել է, որ այն ժամանակ փոխնախարար Արման Պողոսյանն ու կառավարության մյուս աշխատակիցները հիմնավորել են, թե շինարարությունը տնտեսության լոկոմոտիվն է. «Եկանք, հասանք 100 մլրդ–ին, նավը վարում ենք ու կտրուկ շրջադարձեր ենք անում։ Կտրուկ շրջադարձերի դեպքում ավերածություններ կառաջանան»,- ասել է Աղազարյանը։

«Էն ժամանակ մի հիմնավորում էիք բերում, հիմա՝ ուրիշ»,- ասել է Աղազարյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարարին։

Արման Պողոսյանն ասել է, որ կտրուկ շրջադարձ չեն անում, այլ աստիճանաբար են այդ համակարգից ձերբազատվում։

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում են հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնց համաձայն՝ աստիճանաբար հանվում է հիփոթեքային վարկերից եկամտահարկի վերադարձը Երևանում ու մարզերում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական