Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ պատրաստվում են օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել, ըստ որի՝ աշխատող թոշակառուն կկարողանա հրաժարվել կենսաթոշակից, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար ստանա։
Նրա խոսքով՝ Հայաստանում շուրջ 9000 թոշակառու կա, որ ստանում է 300.000 դրամ և ավելի աշխատավարձ։
«Այս թիվը խոսում է բարձր արդյունավետություն ունեցող աշխատողների մասին, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան աշխատաշուկայում և արժեք ավելացնեն»,–ասել է նա։