Հասարակություն

Մարզերում կառուցվող շենքերի համար սահմանվեցին ԲԷՑ-ին միանալու ավելի ցածր վճարներ

Մարզերում կառուցվող շենքերի համար սահմանվեցին ԲԷՑ-ին միանալու ավելի ցածր վճարներ

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշմամբ հաստատեց մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերի համար սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման ավելի ցածր վճարներ՝ նպատակ ունենալով լրացուցիչ խթանել մարզերում բնակարանաշինությունը։

Մասնավորապես, առաջարկվում է մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերում մեկ բնակարանի միացման վճարը սահմանել 10 կՎԱ հզորության դեպքում 469 հազար դրամ (նախկին 693 հազար դրամի փոխարեն), իսկ 14 կՎԱ հզորության դեպքում 541 հազար դրամ (նախկին 790 հազար դրամի փոխարեն)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական