Հասարակություն

Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատողների թիվը ռուս-ուկրաինական պատերազմից հետո կտրուկ աճել է (ԱՂՅՈՒՍԱԿ)

Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատողների թիվը ռուս-ուկրաինական պատերազմից հետո կտրուկ աճել է (ԱՂՅՈՒՍԱԿ)

«Մոդեքս» տնտեսագիտական վերլուծական կենտրոնը ներկայացրել է ՏՏ ծառայությունների ոլորտի աշխատողների թվի դինամիկան Հայաստանում։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուն պես հազարավոր ՏՏ մասնագետներ լքեցին Ռուսաստանը՝ հանգրվանելով Հայաստանում, արդյունքում 2022թ-ի տարեվերջին հունվարի համեմատ ՀՀ-ում գրանցված ՏՏ ոլորտի աշխատողների թիվը աճեց գրեթե 46%-ով։

Պայմանավորված դրամի շարունակական արժևորված լինելու հանգամանքով, ռուսաստանցի ՏՏ միգրանտների արտահոսքով, ինչպես նաև համաշխարհային ՏՏ ոլորտում պահանջարկի անկմամբ և ներդրումների կրճատմամբ՝ 2023թ-ի տարեսկզբին Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատողների թիվը նվազել է, ապա որոշակիորեն աճելով կայունացել 32 հազ․-ի շուրջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական