ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պարզաբանել է, թե ինչու է ԿԲ-ն փոխել ծառայողական մեքենաները։
«Օրինակ, իմ մեքենան, եթե չեմ սխալվում, 2012 թվի է, և դրա վրա կատարվող ծախսերը վերջին տարիներին էապես ավելացել էին։ Բայց մենք ունեինք 2015-16թթ․ մեքենաներ, որ փոխել ենք։ Այս պահի դրությամբ նոր ձեռք բերված մեքենաներն էլեկտրական են»,- ասել է նա՝ հավելելով, որ մանրամասն վերլուծություն է ներկայացվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողով. «Առնվազն կրկնակի խնայողություն կա ամբողջական կյանքի ցիկլից, եթե օգտագործում ես էլեկտրական, ոչ թե բենզինային շարժիչով մեքենաներ»։