Հասարակություն

Եկամտահարկի ետ վերադարձի ծրագիրն աստիճանաբար կդադարեցվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եկամտահարկի ետ վերադարձի ծրագիրն աստիճանաբար կդադարեցվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որ վերաբերվում է հիփոթեքային վարկերում եկամտահարկի ետ վերադարձին։ Ըստ նրա՝ նախագիծը նպատակ ունի մարզերում խթանել քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը՝ հատկապես կարճ ու միջին ժամկետում. 

«Եկամտահարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում, հետևաբար, կառավարությունը հայտարարել է, որ այս համակարգից դուրս գալու ռազմավարություն լինի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Երևանում այդ համակարգի կիրառումն աստիճանաբար դադարեցնելու մասին մոտեցում է ընդունվել, և մինչև 2025թ. այդ ծրագիրը կդադարեցվի․

«Երկար ժամկետներով առաջարկվում է նույն լուծումներն ունենալ նաև մարզերի դեպքում»,- ասել է նա՝ հավելելով,- «Երևանին սահմանակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառումը դադարեցնել 2027թ. հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով, իսկ մնացյալ մարզերի մասով՝ 2029թ. հունվարի 1-ից հետո՝ բացառություն անելով սահմանամերձ բնակավայրերը»։

Փոխնախարարը շեշտել է, որ օրենսդրությունը հետադարձ ուժ չի ունենա, և օրենքների ընդունումից հետո խստացումները չեն տարածվի նրանց վրա, որոնք արդեն օգտվում են այդ ծրագրից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական