Գիշերվանից սկսած Գորիսում ուժգին քամի է. հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, մեքենաներ, էլեկտրասյուներ, էլեկտրական լարեր, ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ։ Գորիսի համայնքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը եղել է դեպքի վայրերում, արձանագրել ավերածությունները. այժմ հաշվարկվում են վնասի չափերը: