Հասարակություն

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 11-ի գիշերն առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 10-14-ը տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, հունվարի 10-ին, 12-ին և 14-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Երևանում հունվարի 10-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական