Հասարակություն

Հայաստան է այցելել 2.3 մլն զբոսաշրջիկ

Հայաստան է այցելել 2.3 մլն զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ 

Նախնական տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 133 հազար զբոսաշրջիկ՝ 2023թ. դեկտեմբերին լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022 թվականի դեկտեմբերին` 130 հազար, 2019 թ.`111 հազար):   

Արդյունքում մենք ունեցել ենք 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 39 % աճ 2022 թվականի համեմատ:  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական