Հասարակություն

Ակնկալում են աղքատության մակարդակի էական կրճատում

Ակնկալում են աղքատության մակարդակի էական կրճատում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե 2023թ. տնտեսական աճը հնարավոր է 8.3-8.5 տոկոսի միջակայքում լինի։ 

Ըստ նրա, պլանավորվում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-ի համար կկազմի 8280 դոլար: Նախարարը նաև հիշեցրել է, որ 2017 թ. Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 196 երկրի մեջ եղել է 122-րդը, 2020-ին՝ 112-րդը և 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 86-րդը:

Քերոբյանը նաև ասել է, թե ակնկալում են աղքատության մակարդակի էական կրճատում. «Մեր կառավարության առաջանցիկ միջոցառումների շնորհիվ մենք ոչ միայն չթողեցինք, որ աղքատության մակարդակը աճի, այլ նաև ապահովեցին մի փոքր կրճատում: Այսինքն՝ աղքատությունը 26.5 տոկոսից կրճատվեց մինչև 24.8 տոկոս»,- ասել է նա: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական